ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 720-ի

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 720-ի

Չինաստանում սկիզբ առած նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 720-ի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Նշվում է, որ Չինաստանի Հուբեյ նահանգում մեկ օրվա կտրվածքով զոհերի թիվն աճել է 81-ով: Շուրջ 24 900 մարդ վարակված է, 1100 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

  • Կիսվել: