հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսի թեստ են հանձնելու ոչ բոլոր զորակոչիկները. նախարար

Կորոնավիրուսի թեստ են հանձնելու ոչ բոլոր զորակոչիկները. նախարար

Կորոնավիրուսի թեստ են հանձնելու ոչ բոլոր զորակոչիկները, այլ միայն նրանք, ովքեր ունեն սուր շնչառական վարակների ախտանիշներ։ Այս մասին այսօր Ազատության ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց. «Մյուսներին թեստավորելու իմաստ պարզապես չկա։ Թեստավորումը երաշխիք չէ վարակ չունենալու։ Թեստավորումից երկու օր հետո, նույնիսկ թեստավորումից առաջ վարակված անձը կարող է ունենալ սիմպտոմներ եւ սկսել վարակել մյուսներին։ Պետք է պաշտպանվել միշտ, դիմակներ կրել միշտ, այդ թվում զորակոչիկներին՝ զորակոչի ժամանակ եւ նաեւ հետո» ։

  • Կիսվել: