չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիներին հյուրանոցային և սննդի ծառայությունները մատուցող ընկերությունները վճարվում են սահմանված կարգով

Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիներին հյուրանոցային և սննդի ծառայությունները մատուցող ընկերությունները վճարվում են սահմանված կարգով

Մայիսի 7-ին որոշ լրատվամիջոցներում շրջանառվել են չճշտված տեղեկություններ՝ մեկուսացված քաղաքացիների տեղակայման և սննդի մատարակարման ծառայությունների վերաբերյալ։

Հայաստանում տարածված նոր Կորոնովիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամերի հակազդման, հետևանքների վերացման, ինչպես նաև կորոնավիրուսային վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման նպատակով Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն տարածել էր հյուրանոցային տնտեսության օբյեկտների և սննդի մատակարարման ծառայությունների հավաքագրման վերաբերյալ հայտարարություն, ինչին արձագանքել էին մի շարք տնտեսվարողներ։

Վերջիններիս հետ համագործակցությունը և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները իրականացվում են սահմանված կարգով։ Նախատեսված վճարումների կատարման մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված կարգով։

Հոդվածում նշված հյուրանոցները, ինչպես նաև մյուս բոլոր ՀՏՕ-ներն ու սննդի մատակարարման ծառայությունները, ի թիվս «Կարաս» սննդի ցանցի, պարբերաբար վճարվում են՝ ըստ  վերջիններիս կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերի օրենքով նախատեսված ժամկետում, այսպիսով՝ «պետությունը նրանց պարտք չէ»։

 

Անհրաժեշտ ենք համարում  նաև նշել, որ հյուրանոցային տնտեսության որոշ օբյեկտներ պատրաստակամություն են հայտնել հյուրանոցները տրամադրել անվճար սկզբունքով կամ հյուրանոցային համարների սովորական արժեքից անհամեմատ ցածր գնով:

Եղել են նաև սնունդ մատակարարող կազմակերպություններ, որոնք մեկուսացված հարյուրավոր քաղաքացիների, բուժանձնակազմին, սպասարկող անձնակազմին բարեգործական նախաձեռնությամբ սննդի ապահովման գործընթաց են կազմակերպել:

 

Հնարավոր է, որ «Կարաս» սննդի ցանցը վճարվող ծառայություններին զուգահեռ շարունակել է սննդի ապահովման գործընթացը նաև բարեգործական հիմունքներով:

Կոչ ենք անում լրավամիջոցներին տեղեկատվությունը ճշտել պաշտոնական աղբյուրից:

  • Կիսվել: