հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք Կոտայքի մարզում

Կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք Կոտայքի մարզում

Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպք, որից առողջացել է 175 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 8 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:

  • Կիսվել: