շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանում կորոնավիրոսի  43 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 22 մարդ

Հայաստանում կորոնավիրոսի 43 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 22 մարդ

Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1291 դեպք։ Ապրիլի 18-ի  հետ  համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 43-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել  ևս  22 քաղաքացի։ Այսպիսով, ընդհանուր ապաքինվել է 545 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ։ Կատավել  884 նոր թեստավորում․ ընդհանուր՝ 12680։ Մինչ օրս մահացել է 20 քաղաքացի։

  • Կիսվել: