հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոռեկտ չէ. Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դստեր վերաբերյալ հրապարակման մասին

Կոռեկտ չէ. Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դստեր վերաբերյալ հրապարակման մասին

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն անդրադարձել է ԵԿՄ նախկին ղեկավարի դստեր վերաբերյալ հրապարակված հոդվածին։

Նա, մասնավորապես, նշել է․

<Հրապարակի էջում տեղադրվել է հոդված, որով հանրությանն իրազեկվում է, որ գեներալ Գրիգորյանի աղջիկն ամուսնացել է, սակայն գեներալը համաձայն չի եղել այդ ամուսնությանը։ Գեներալի ընտանիքի անձնական «խնդիրները»՛ հրապարակայնացնելը, առավել ևս նրա այսօրվա կարգավիճակից ելնելով, կոռեկտ չէ։ Ասեմ նաև, որ ճանաչելով գեներալի երեխաներին՝ Վազգենին, Արփենիկին և Այծեմնիկին, ի դեմս նրանց տեսել եմ օրինապաշտ, ավանդապաշտ հայ ընտանիքի զավակների, որը պատիվ կբերի բազմաթիվ հայ ընտանիքների>։

 

 

  • Կիսվել: