կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կորեայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Կորեայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Սեպտեմբերի 15-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 45-ամյա Ջունգ Յ.-ն, որը օգոստոսի 13-ից Կորեայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԿՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: