երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հյուսիսային Կորեայի զորքերը մեծ կորուստների պատճառով հետ են քաշվել Կուրսկի շրջանում շփման գծից. ուկրաինացի զինվորականներ

Հյուսիսային Կորեայի զորքերը մեծ կորուստների պատճառով հետ են քաշվել Կուրսկի շրջանում շփման գծից. ուկրաինացի զինվորականներ

Հյուսիսային Կորեայի զորքերը մեծ կորուստների պատճառով հետ են քաշվել Կուրսկի շրջանում շփման գծից: Այս մասին Sky News-ին հայտնել են ուկրաինացի զինվորականները, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ Պուլս մականվամբ հրամանատարը հայտնել է, որ հյուսիսկորեական զորքերի դուրսբերումը սկսվել է մոտ երկու շաբաթ առաջ։ Արևմտյան հետախուզության տվյալների համաձայն՝ հունվարի կեսերին Հյուսիսային Կորեայի զորքերը Կուրսկի շրջանում շուրջ 4000 զոհ և վիրավոր են ունեցել: Սա Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող հյուսիսկորեացի զինվորների ընդհանուր թվի մոտավորապես մեկ երրորդն է։ Ուկրաինայի զինված ուժերը նման կորուստները բացատրել են մի շարք պատճառներով։ Այսպիսով, հյուսիսկորեացի զինվորները ոտքով առաջ շարժվելով, «ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», հեշտ թիրախներ են դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի և հրետանու համար:

Նշվում է, ուկրաինացի զինվորներից մեկն էլ պատմել է, թե կրակի տակ նրանք սովորաբար շարունակել են առաջ շարժվել։ Գերությունից խուսափելու համար հյուսիսկորեացի զինվորները նռնակներով պայթեցրել են իրենց։ Նաև լեզվական արգելքի պատճառով ԿԺԴՀ զինվորները վատ համակարգվածություն են ունեցել ռուսական զորքերի հետ:

  • Կիսվել: