Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն արդեն 235 է
Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն ավեցլացել է 41-ով։ Այսպիսով կա հաստատված 235 դեպք։ Առողջացել է 2 հոգի։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերով վարչապետ Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ մարտի 24-ից մեկ շաբաթով կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կլինի միայն առաքման ծառայությունների համար։ Կարգելվեն նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունների, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի, շինարարական աշխատանքների գործունեությունը։ Մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով։
Հիշեցնենք՝ Հայստանում առաջին դեպքն արձանագրվել էր մարտի մեկին։ Մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն։
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
- մնացե’ք տանը,
- սահմանափակե’ք շփումները,
- հետևե’ք անձնական հիգիենային,
- հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
- հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
- շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
- եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
- պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
- խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով


