Կոնսերվատորիայի այգին անցել է քաղաքապետարանի լիազորության ներքո. Տիգրան Ավինյան
Ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր դատական ատյաններն անցնելով Կոնսերվատորիայի այգին վերջապես վերադարձել է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների ներքո։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրն Արմեն Բեգոյանին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին առաջարկեց այնտեղ սկսել մաքրման աշխատանքները։
«Բոլոր պոտենցիալ առաջին քայլերը մենք կարող ենք սկսել և նաև դիտարկենք բոլոր այն առաջարկությունները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման կանաչապատման վերաբերյալ»,- ասաց Ավինյանը և ենթադրեց, որ հենց այս շաբաթ այդ հարցով քննարկում կարվի՝ հավելելով.
«Մեր ամենակարևոր այգիներից մեկն էր, որ գտնվում էր շատ վատ Վիճակում։ Շատ ուրախ եմ, որ վերջապես իրավական բոլոր հարցրեը լուծվել են և բոլորին, ով այս գործընթացն իրականացրել են, ուզում եմ շնորհակալություն հայտնել»։
Հիշեցնենք, որ մի քանի տարի էր, ինչ այգու վարձակալության հարցը վիճարկվում էր դատարանում, այդ ընթացքում այգին չէր ջրվում և կան հասուն ծառեր, որոնք չորացել են։


