շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կոնկրետ մարդիկ կան, որ տնով-տեղով  ներգրավվել են քայլարշավին, հետո ցանկացել են աշխատել կոնկրետ պաշտոնում. վարչապետ

Կոնկրետ մարդիկ կան, որ տնով-տեղով  ներգրավվել են քայլարշավին, հետո ցանկացել են աշխատել կոնկրետ պաշտոնում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ այն քաղաքացիներին, որոնք հիասթափվելու կոնկրետ պատճառներ ունեն:

Ըստ նրա՝ խմբերից մեկը ՛՛նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ են՛՛: Վարչապետն ասաց. «Նրանք հույս ունեին, որ հեղափոխությունից հետո կստանան կոնկրետ բաժիններ: Կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ տնով-տեղով X պահի եկել են ներգրավվել քայլարշավին, հետո տեղի է ունեցել հեղափոխություն, նրանք ցանկացել են աշխատել կոնկրետ պաշտոնում, ընդգրկվել «Իմ քայլի» համամասնական ցուցակի մեջ, օբյեկտիվ պատճառներով մերժում են ստացել, ինչից հետո հայտնվել են նախորդ իշխանության տանիքի տակ»:

Նա նաև հավելեց. «Նրանք մտածում են՝ բա մենք քայլել ենք, ինչպե՞ս դա նյութականացնենք: Ես բազմիցս խոսել եմ այս հարցին մասին»։

 

 

  • Կիսվել: