ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել․ Ավինյան

Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել․ Ավինյան

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«Մեր նպատակն այսօր կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր խնդիրների բացառումն է:
 
Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ ունենք քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում:
 
Կոնդեցիների հետ քննարկեցինք ծրագրի ու թաղամասի վերակառուցման հայեցակարգի հետ կապված հարցեր:
 
Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- գրել է Ավինյանը:

 

  • Կիսվել: