հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Boeing 737 օդանավի առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել․ պարզաբանում

Boeing 737 օդանավի առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել․ պարզաբանում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Իրանում հայտնված Boeing 737 տիպի օդանավի առնչությամբ։
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․
 
"Հարգելի քաղաքացիներ,
 
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
 
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
 
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն":

  • Կիսվել: