երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց հատվածում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) - Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում:
 
Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են:
 
Ընդ որում՝ Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը:
 
Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց:

  • Կիսվել: