ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոմանդոսը դուրս է եկել Հանրային խորհրդից

Կոմանդոսը դուրս է եկել Հանրային խորհրդից

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին, 168.am-ի հետ զրույցում ասել է Կոմանդոսը։

«Փաստորեն «բռնվել» եմ, հա՞,- կատակել է նա՝ հավելելով,- Այո, իմ անդամակցությունը Հանրային խորհրդին դադարեցրել եմ, այնտեղ ինձ մի տեսակ չեմ գտնում, կան խելացի շատ մարդիկ, կարծում եմ՝ նրանք շատ ավելի օգտակար կլինեն։ Ես մի տեսակ չսովորող ուսանողի եմ նման, ով ապրիլից Հանրային խորհուրդ չի գնացել։ Շատ եմ հարգում Վազգեն Մանուկյանին ու նրա դուրս գալուց հետո որոշեցի, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ես նույնպես դուրս գամ»։

Նա նաև հավելել է, որ ժամանակը քիչ է, քանի որ այլ գործեր է կատարում, ուստի Հանրային խորհրդից դուրս գալը ճիշտ է համարում։

  • Կիսվել: