շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցել են «Լեռնային կոմանդոս» դասընթացին

Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցել են «Լեռնային կոմանդոս» դասընթացին

Լեռնային կոմանդոսի դպրոցում եւ Թուրքիայի Իսպարտա քաղաքի կենտրոնական ուսումնական հրամանատարությունում կայացել է ադրբեջանական բանակի զինծառայողների ավարտական արարողությունը:

Ինչպես հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցել են «Լեռնային կոմանդոս» դասընթացին:

Նշվում է, որ արարողության ժամանակ ելույթ ունեցածները շնորհավորել են դասընթացն ավարտած զինծառայողներին եւ մաղթել նրանց հաջողություններ՝ հետագա ծառայության ընթացքում: Շրջանավարտներիը ստացել են դասընթացն ավարտելու վերաբերյալ հավաստագրեր:

 
 

  • Կիսվել: