ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց. Հանրային ՀԸ հայտարարությունը

Կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց. Հանրային ՀԸ հայտարարությունը

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց:
 
«Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական տարբեր շրջանակներ սոցիալական հարթակներում և իրենց ելույթներում թիրախավորում են Հանրային հեռուստաընկերությունը, տարածում Հանրայինի «Լուրեր»-ի լրագրողների լուսանկարները, հնչեցնում տարաբովանդակ կոչեր:
 
Հանրային հեռուստաընկերությունը փորձում էր զերծ մնալ այս հարցին անդրադառնալուց, քանի որ կատարված թիրախավորումները ընկալել է որպես ընկերությանը քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձ:
 
Հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած թիրախավորման նոր ալիքը՝ քաղաքական տարբեր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությանը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց»,- ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: