շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
«Կոչ ենք անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ». Ոստիկանության հայտարարությունը

«Կոչ ենք անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ». Ոստիկանության հայտարարությունը

Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

«ՆԳՆ ոստիկանությունը վերստին կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ։

Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-ասվում է հայտարարությունում:

  • Կիսվել: