ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից. Ոստիկանություն

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից. Ոստիկանություն

Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը: Այս մասին ասված է ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

՛՛Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից:

Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: