Կնշվի Երևանի 2807-ամյակը
Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։
՛՛Տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում:
Հոկտեմբերի 12-ին, կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ:
Իսկ ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։
Սիրով սպասում ենք բոլորիդ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


