հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Կնոջ որովայնից հեռացվել է մոտ 10 կգ գոյացություն

Կնոջ որովայնից հեռացվել է մոտ 10 կգ գոյացություն

49-ամյա կինը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից։ Պացիենտն ի սկզբանե մտածել է, թե իր մոտ քաշի ավելացում է և մոտ 6 ամիս հաճախել է մարզասրահ, սակայն այդպես էլ որովայնի չափերի փոքրացում չի եղել։
 
Հիվանդանոցում նշանակվել են գործիքային և լաբորատոր համալիր հետազոտություններ, որի արդյունքում հայտնաբերվել է ձախ ձվարանի հսկա գոյացություն՝ 34,4սմ տրամագծով, արգանդի բազմահանգույց միոմա՝ մինչև 12,8 սմ։
 
Կատարվել է արգանդի էքստիրպացիա հավելումներով։ Առկա գոյացությունը հնարավոր է եղել հեռացնել միայն մասնահատումից հետո։
 
Վիրահատությունն անցել է բարեհաջող, հեռացվել է ամբողջ գոյացությունը՝ մոտ 10 կգ, արգանդը՝ հավելումներով։

  • Կիսվել: