չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Կմեկնարկի հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների վերաբերյալ քաղաքացիների դեմ գործով դատավարությունը

Կմեկնարկի հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների վերաբերյալ քաղաքացիների դեմ գործով դատավարությունը

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների դեմ հարուցված քրեական գործը դեպքից շուրջ երկու ամիս անց արդեն դատարանում է: Օգոստոսի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, նախատեսված են գործով նախնական դատալսումները: 

Մեղադրյալների թիվը բավականին մեծ է` 16 անձ: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջին դատական նիստին կքննարկվի մեղադրյալներից մի քանիսի խափանման միջոցի հարցը: Մեղադրյալների մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, կա նաև տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալ:

Նշենք, որ մեղադրական եզրակացությունը դատարանը ստացել է 2024 թի հուլիսի 30ին: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին , Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի,Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին , Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին,Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից միայն Էդգար Յուխանաևն է մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի ` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

  • Կիսվել: