ԿԽՄԿ փոխնախագահը հանդիպել է անհայտ կորածների ընտանիքների և սահմանամերձ համայնքներում ապրողների հետ
Տարածաշրջանային այցի ընթացքում ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն Հայաստանում հանդիպել է անհայտ կորածների ընտանիքների և սահմանամերձ համայնքներում ապրող բնակչության հետ, հայտնում են Կարմիր խաչի գրասենյակից:
՛՛Խնդիրներն ու մտահոգությունները քննարկելու հետ միասին պարոն Կարբոնյեն ընդգծել է ԿԽՄԿ-ի շարունակական աշխատանքը՝ ուղղված այդ խնդիրների կարգավորմանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։