երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Կիրանցում արդեն կան տներ, որ քանդել են. բռնություն չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ դուրս են եկել. բնակիչ

Կիրանցում արդեն կան տներ, որ քանդել են. բռնություն չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ դուրս են եկել. բնակիչ

Կիրանցում արդեն կան տներ, որոնք քանդել են: Այս մասին նշեց գյուղացիներից մեկը Բագրատ Սրբազանի հետ հանդիպման ժամանակ:

Հարցին՝ բռնությա՞մբ են բնակիչներին իրենց տնից հանել, կիրացեցի մի տղամարդ պատասխանեց. «Ոչ մի բռնություն էլ չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ թողել, դուրս են եկել: Չգիտեմ՝ ինչքան գումար են առաջարկել»:

Բագրատ Սրբազանն էլ ասաց. «Եկեք հարցին մի քանի շերտով նայենք: Առաջին շերտն այն է, որ մարդկանց ահաբեկել են ու մատնել անհուսության՝ ասելով, որ եթե չանեք, վռնդելու ենք, թուրքը գալու է տանի: Ուժով, վախեցնելով, փողով, բոլոր տարբերակներով գործել են: Այդ փոխհատուցման դիմումի ձեւն այնպես է, որ մարդը երեք անգամ խնդրում է՝ ասելով, որ ես չունեմ ոչ գույքային, ոչ էլ այլ պահանջներ: Դրանով ամբողջ պատասխանատվության բեռը դնում են մարդու վրա՝ ասելով՝ ինքն է խնդրել:

Երկրորդ շերտը այն է, որ մարդկանց մատնեն ճարահատության եւ ստիպված լինեն որոշումներ կայացնել:

Մյուս կողմից գյուղը բաժանել են երկու մասին: Ոմանց դարձրել են ոչ հայրենասեր, ոմանց՝ հայրենասեր: Սա աղետ է, քանդել են մարդկանց հասարակական ընկալումները»:

  • Կիսվել: