կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կիրանցի բնակիչները ստուգում են ավտոմեքենաները՝ ականազերծման աշխատանանքեր իրականացնել պատրաստվողների մուտքը գյուղի տարածք արգելելու համար

Կիրանցի բնակիչները ստուգում են ավտոմեքենաները՝ ականազերծման աշխատանանքեր իրականացնել պատրաստվողների մուտքը գյուղի տարածք արգելելու համար

Տավուշի մարզի Կիրանց գյուղով անցնող ճանապարհն ու կամուրջը շարունակում են փակ մնալ:

Բնակիչները ստուգում են ավտոմեքենաները՝ ականազերծման աշխատանանքեր իրականացնել պատրաստվողներին բացահայտելու և նրանց մուտքը գյուղի տարածք արգելելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը։

Նշել էինք նաև, որ քաղաքացիները փակել են Կիրանց գյուղի կամուրջը, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պետք է այսօր ականազերծման աշխատանքներ իրականացվեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները վաղ առավոտից սպասում են, որպեսզի թույլ չտան իրականացնել ականազերծման աշխատանքները, նրանք նաև վրան են տեղադրել կամրջի մոտակայքում։

  • Կիսվել: