չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

Գեղարվեստական և վավերագրական կինոյի հանճարներից Արտավազդ Փելեշյանի ծննդյան 82-ամյակն է: «Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան»՝ այսպես է իր ստեղծագործությունները բնութագրում համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը: 

1969 թ. Փելեշյանը նկարահանել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» տարրեր: Փելեշյանի ստեղծագործական ուղուն շատերն են անդրադարձել: 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը: 

 

Փելեշյանի սցենարով  բեմադրվել է «Աշնան հովվերգություն», «Տարվա եղանակներ» ֆիլմերը։ Ռևազի կերպարում նկարահանվել է «Մենք ենք մեր սարերը» կինոնկարում։ Ռեժիսորական իր վարպետությունն ընդգծել է «Սկիզբը», «Երազանք», «Վերջը», «Կյանք» ու բազմաթիվ այլ ֆիլմերում: 

  • Կիսվել: