երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղը նոր մասնաշենք ունի

ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղը նոր մասնաշենք ունի

Նախօրեին Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում բացվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի վերանորոգված և կահավորված նոր մասնաշենքը։

Նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանը։
Տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին նոր մասնաշենքում, ծանոթացան պայմաններին, դիտարկումներով և առաջարկություններով հանդես եկան։

Այնուհետև ռեկտոր Սառա Նալբանդյանը հանդիպեց դասախոսների և ուսանողների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին։

  • Կիսվել: