չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կին դատապարտյալները հավաստագրեր են ստացել

Կին դատապարտյալները հավաստագրեր են ստացել

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հավաստագրեր է հանձնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող 9 կին դատապարտյալների, որոնք մասնակցել էին «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում (հույզերի կառավարում)», «Օտար լեզու (անգլերեն)», «Հայոց լեզու և գրականություն» դասընթացներին։

«Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված այս դասընթացներն իրականացվել են 2021 թվականի փետրվարի 22-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։

 

Անազատության մեջ հայտնված անձանց վերասոցիալականացմանն ուղղված այս ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

  • Կիսվել: