շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Կիևից Երևան է վերադարձել Հայաստանի 119 և Ուկրաինայի 25 քաղաքացի

Կիևից Երևան է վերադարձել Հայաստանի 119 և Ուկրաինայի 25 քաղաքացի

Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան մեկնեցին 119 ՀՀ քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացիներ (ընդամենը 144 հոգի)։

«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ուկրաինայի հայերի միությանը և անձամբ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանին՝ երկու ուղղությամբ թռիչքի ֆինանսական ծախսերը հոգալու և դեսպանության հետ համախմբված՝ կազմակերպչական հարցերը լուծելու համար (Ovakim Arutyunyan): Մեր ուժը մեր միասնության մեջ է։

Հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։

Շնորհակալ ենք նաև մեր ուկրաինացի գործընկերներին, նաև դիվանագետներին, և, իհարկե, SkyUp ընկերությանը։

Նշենք, որ Երևանից Կիև ժամանեց Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի»,- ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: