ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է

Խուսափե’ք խոզանների այրումից, մի’ վնասեք էկոհամակարգը. ՆԳ նախարարությունը հորդորում է

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

՛՛Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։

Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.

Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.

Այրման ընթացքում ոչնչանում,
տուժում է կենսաբազմազանությունը,
թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: