երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Խուլիգանություն Շահումյան գյուղում․ ինչ են բացահայտել ոստիկանները

Խուլիգանություն Շահումյան գյուղում․ ինչ են բացահայտել ոստիկանները

Հուլիսի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու։ Պարզվել է, որ նրանք ժամը 14.00-ի սահմաններում Շահումյան գյուղում գումարային հարցի շուրջ վիճել են, հարվածներ են հասցրել իրար։

Նրանցից մեկը ձեռքին եղած առարկայով հարվածել է մյուսի գլխին, նա էլ իր մեքենայից վերցնելով պնևմատիկ ատրճանակը՝ ուղղել է մյուսների ուղղությամբ, սակայն ատրճանակը նրա ձեռքից հասցրել է վերցնել վիճաբանությանը միջամտած 64-ամյա տղամարդը:

Վերջինս ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացրել ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

  • Կիսվել: