Խուդաթյանը հետևել է Վերիշեն-Խոզնավար ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին ընթացքին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Արման Խաչատրյանը Սյունիքի մարզում հետևել են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին ընթացքին։
Այժմ ընթանում են ասֆալտբետոնե ծածկի, ջրահեռացման վաքերի տեղադրման և այլ աշխատանքներ։ Գյուղամիջյան հատվածներում կառուցվել են մայթեր, նորոգվել են երկաթբետոնե արհեստական կառուցվածքները։
Նորոգվող ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս խոշորացված համայնքի, մյուս մասը՝ Տեղ խոշորացված համայնքի տարածքում։
Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


