շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում. Ծառուկյանը ցավակցել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում. Ծառուկյանը ցավակցել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին:

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ակաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Աստված պահապա՛ն բոլորին․․․»,-ասված է ցավակցական ուղերձում:

  • Կիսվել: