ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խրախճանքի ոչ մի հիմք չկա. Գ. Դանիելյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Խրախճանքի ոչ մի հիմք չկա. Գ. Դանիելյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

«Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առնչությամբ խրախճանքի ոչ մի հիմք չկա»,-իր ՖԲ էջում նման գրառում է արել Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության առնչությամբ խրախճանքի ոչ մի հիմք չկա, դա սոսկ խիստ սահմանափակ, առանց որևէ իրավաչափ հիմքով նախապես ընտրված սահմանադրական նորմերի կտրվածքով կառավարության հարցադրումների պատասխանն է։ Սահմանադրության առանցքային նորմերի վերաբերյալ բացակայում է որևէ արձագանք, ինչին վաղը հանգամանորեն կանդրադառնամ։ Բարի գիշեր»:

  • Կիսվել: