շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար ՇՄ նախարարությունը խորհուրդներ է տվել

Խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար ՇՄ նախարարությունը խորհուրդներ է տվել

Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան: Այս մասին հիշեցնում է ՀՀ ՇՄ նախարարությունը և հայտնում, որ բարձր ջերմաստիճանն իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։

«Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

կրակ վառել,

վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,

յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,

ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

 

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: