ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Խոշոր վթար Նոր Հաճնի ճանապարհին. կա 6 տուժած

Խոշոր վթար Նոր Հաճնի ճանապարհին. կա 6 տուժած

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 6 տուժած։ 

Բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճամփեզրին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա, իսկ «Jeep»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, «Jeep»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է: 

  • Կիսվել: