երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. ավտոմեքենաների քանդման կետում հրդեհ է բռնկվել. Volkswagen Golf-երը վերածվել են մոխրակույտի

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. ավտոմեքենաների քանդման կետում հրդեհ է բռնկվել. Volkswagen Golf-երը վերածվել են մոխրակույտի

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովրդին հայտնի կանանց գաղութի հարևանությամբ գործող ավտոմեքենաների քանդման կետում (раскулачить) հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ կրակմարիչներով պայքարել են ավտոմեքենաների քանդման կետի աշխատակիցները, ինչի շնորհիվ էլ կրակը մեծ տարածք չի ընդգրկել, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև հրշեջների աշխատանքի ավարտը:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրդեհի հետևանքով այրվել են չշահագործվող Volkswagen Golf մակինշի ավտոմեքենայի թափքը և մեկ այլ Volkswagen Golf մակինշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ, ավտոպահեստամասեր և մոտակայքով անցնող մոտ 5 գ․մ ԲԷՑ-ի լարեր։

  • Կիսվել: