հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Խոշոր հրդեհ Երևանում. BMW X5-ը վերածվել է մոխրակույտի. 2 հոգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Խոշոր հրդեհ Երևանում. BMW X5-ը վերածվել է մոխրակույտի. 2 հոգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողողի 113/9 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել BMW X5 մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, իսկ դեպքի վայրից 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբնության ազգային կենտրոն:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Խաչատուր Մելքոնյանն ու Հայկ Սուքիասյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները կուտակումներ չստեղծեն ու չխոչընդոտեն հրշեջների աշխատանքը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

  • Կիսվել: