կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խոշոր հրդեհ Երևանի Թբիլիսյան խճուղում գործող մթերային խանութի պահեստային հատվածում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ Երևանի Թբիլիսյան խճուղում գործող մթերային խանութի պահեստային հատվածում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեում գործող մթերային խանութում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանը, Նվեր Մուրադյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանը, որպեսզի հետաքրքրասերները չհավաքվեն ու հրշեջների աշխատանքը չխոչընդոտեն: 

Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկերի հերթապահ խումբը:

Պարզվել է , որ հրդեհը բռնկվել է խանութի պահեստային հատվածում, այրվել է մթերք, ջերմահարվել են առաստաղը և պատերը՝ ամբողջությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով խանութի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 600 000 դրամի վնաս: 

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: 

  • Կիսվել: