հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խոշոր հրդեհ՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ում, պատճառվել է 15 մլն դրամի վնաս

Խոշոր հրդեհ՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ում, պատճառվել է 15 մլն դրամի վնաս

Հոկտեմբերի 20-ին, Երևանում «Շամպայն գինիների գործարան»-ի տարածքում գտնվող  «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում առաջացած հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Այդ օրը ժամը 15:30-ի սահմաններում «Շամպայն գինիների գործարան»-ի անվտանգության աշխատակիցը ահազանգել է, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գործարանի տարածքում գործող «Ֆրի Էներջի» արևային պանելների պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 500 ք. մ. տարածք և ներսում պահվող արևային պանելները:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ընկերությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս:

  • Կիսվել: