շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Արարատի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքի ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքի ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 27-ին Մխչյան գյուղում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով:

Ժամը 23:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի թիվ 74 տանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև Հայաստանի «Էլեկտրական ցանցեր» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել է նշված տան բնակիչ Արմեն Վահանյանին պատկանող, ավտոտնակում կայանված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան ամոբղջությամբ և լոգարանի կախովի առաստաղը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մինչև այսօր Արարատի մարզպետարանից չեն բարեհաճել հետաքրքրվել այս ընտանիքի սոցիալական վիճակով, իսկ ընտանիքը կարիք ունի օգնության ու SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն գոնե լոգարանի առաստաղի վերանորոգման հարցում, թե չէ մարզպետը հո ժամանակ չունի, որ զբաղվի այս խնդրով, մարդն ավելի կարևոր հարցերով է զբաղված:

Արդեն մեկ տարուց ավելի է, փորձում ու չի կարողանում Արարատի մարզ ներմուծել իր հայտնի կոկորդիլոսները: 

  • Կիսվել: