շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Նոր Ուղի բնակավայրում այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Նոր Ուղի բնակավայրում այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ուղի բնակավայրի սկզբնամասում գտնվող տան բակում անասնակեր է այրվում: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ՊԾ Արարատի մարզի գումարտակում, որտեղից ժամանել է ՊԾ խումբը՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ: Լրացուցիչ ժամանել է թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են սեփականատեր Գարիկ Միքայելյանն իր համագյուղացիների հետ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: 

  • Կիսվել: