ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում. հարևանները տարհանել են երեխաներին

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում. հարևանները տարհանել են երեխաներին

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 13:45-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարկման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում և տարածվել է՝ մինչև տան տանիք:

Մինչ հրշեջների ժամանումը, բնակչի հարևանները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը, կարողացել են օպերատիվորեն տանից տարհանել բնակիչներին, այդ թվում՝ 2 երեխաների, ապա պայքարել են կրակի տարածման դեմ:

Mercedes-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

  • Կիսվել: