երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Աբովյանում. բազմաբնակարանային շենքից տարհանվել են 70 քաղաքացիներ, որից 25-ը երեխաներ են

Խոշոր հրդեհ Աբովյանում. բազմաբնակարանային շենքից տարհանվել են 70 քաղաքացիներ, որից 25-ը երեխաներ են

Հոկտեմբերի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 45-րդ, թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Նախնական տեղեկություններով հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի էլեկտրահաշվիչիների տուփից:

Դեպքի վայր են ժամանել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Արթուր Մովսիսյանը, Նիկոլայ Աբհրամյանն ու կոմունալ բաժնի պետ Էդգար Սարդարյանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարները, պարեկները և ոստիկանները նշված շենքից տարհանել են 70 քաղաքացու, որոնցից 25-ը երեխաներ են:

Շտապօգնության բժիշկները 6 քաղաքացու տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Նրանք ոչ թե այրվածքներ են ստացել, այլ՝ ծխահարվել են: 

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  ներկայացուցիչները:

Այս պահին ամբողջ շենքում դադարեցվել է գազամատակարարումը և և հոսանքազրկվել է շենքը:

Կան նաև տեղեկություններ, որ հրդեհը տեղի է ունեցել 4-րդ հարկի 16-րդ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից գազի արտահոսքից, սակայն դա վարկած է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև 3 կգ-անոց գազաբալոն:

Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանի կարգադրությամբ արդեն քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ու բաժինների աշխատակիցները սկսել են աշխատանքներ կատարել հրդեհի հետևանքները վերացնելու ուղղությամբ: 

  • Կիսվել: