երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

Խոշոր ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

Այսօր խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Այվազյանը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH 11 համարանիշի, Nissan March մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: