հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «ՎԱԶ 21014»-ն ու «ՎԱԶ 21015»-ը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «ՎԱԶ 21014»-ն ու «ՎԱԶ 21015»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գետահովիտ գյուղի 1-ին փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 67-ամյա Գագիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի և 62-ամյա Մերուժան Վ․-ի վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գագիկ Ա․-ն և «ՎԱԶ 21014»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Հեղինե Վ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Սուրեն Պետրոսյանն ու Աշոտ Ղազարյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: