չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Iveco և Scania մակնիշի բեռնատարները. ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Iveco և Scania մակնիշի բեռնատարները. ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սիամաջ Սալմանիի վարած Scania մակնիշի և Հրանտ Խնկոյանի վարած Iveco մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ:

Բախման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է՝ դառնալով ոչ երթևեկելի, ինչի համար էլ ՊԾ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի հանձնարարականով տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն դասակի ավագ պարեկներ Կառլեն Հայրումյանը, Վարուժան Աղասարյանը, պարեկ Սպարտակ Մելքոնյանը, կրտսեր պարեկներ Վահիկ Դավթյանն ու Մանվել Մեթոյանը: 

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

  • Կիսվել: