ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու DAF բեռնատարը, կա վիրավոր

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու DAF բեռնատարը, կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և DAF մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սիսիանի  շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, գումարտակի վարչական բաժնի ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել ավագ պարեկ Արթուր Գինոսյանն ու կրտսեր պարեկ Մհեր Խաչատրյանը։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: