հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում․ բախվել են Nissan-ները․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում․ բախվել են Nissan-ները․ կան վիրավորներ

Երեկ, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության դիմաց, Հերացի փողոցի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ 

2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

  • Կիսվել: