երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Սպիտակի ոլորաններում Rav 4-ը կոտրել է ճանապարհի ցուցանակն ու գլխիվայր հայտնվել ձորում

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Սպիտակի ոլորաններում Rav 4-ը կոտրել է ճանապարհի ցուցանակն ու գլխիվայր հայտնվել ձորում

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Գարեգին Մկրտչյանը իր վարած Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենայով Սպիտակի ոլորաններում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված՝ երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և մոտ 6 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մանուկյանը, Սերգեյ Հակոբյանն ու Գնել Պարանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու առանց այն էլ մերկասառույց ճանապարհին խցանում չլինի:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

  • Կիսվել: